|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Եկատերինբուրգի «Ուրալ»-ին: 63-րդ րոպեին հաշիվը բացեց Խուրադոն, իսկ 85-րդ րոպեին Ռոմուլոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մայրաքաղաքայինների մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ և փոխարինվեց 56-րդ րոպեին: Հյուրերի կազմում բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը, ով հայտավորված չէր խաղին:
Այս հաղթանակից հետո «Սպարտակ»-ը միավորների քանակը հասցրեց 29-ի և դուրս եկավ 6-րդ հորիզոնական: