|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 8-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պաշտպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող` 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Իսպիրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հակառակորդն այսօր դիվերսիոն ներխուժման փորձ է կատարել, ինչի հետևանքով տվել է 5-7 զոհ: Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք հայ զինծառայողը զոհվել է դիվերսիոն գործողության ընթացքում, թե՞ ոչ: