|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտնել է, որ մի շարք քաղաքների անուններ ենթակա են փոփոխության:
Ըստ Sozcu-ի՝ փոխվարչապետը հայտնել է, որ, ըստ ցանկության, կարելի է վերանայել քաղաքների անուններն ու դրանք վերաանվանափոխել:
Արընչը, հայտնելով քաղաքների հին անունները, ասել է. «Օրեր առաջ մտածում էինք քաղաքներն անվանափոխել: Եթե ցանկանաք, Մանիսայի, Հաքքարիի կամ մյուս քաղաքների անունները փոխվել, մենք կփոխենք դրանք, եթե, իհարկե, հարկ լինի: «Դիարբաքըրն» ի՞նչ է: Եթե Դիարբեքիր (Տիգրանակերտ) լինի, ավելի գեղեցիկ կլինի: Այս դարը մտածելու և գործելու դար է»: