|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ Արիզոնա նահանգում սեւամորթ ամերիկացու սպանության հերթական դեպք է գրանցվել. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ ոստիկանության վարկածի` թմրանյութերի անօրինական վաճառքի գործով զբաղվող ոստիկանը հանցագործության մեջ կասկածել է 34-ամյա Ռումեն Բրիսբոնին եւ, երբ ցանկացել է նրան ձերբակալել, Բրիսբոնը դիմադրություն է ցույց տվել ու ձեռքը տարել դեպի գրպանը: Վախենալով, որ տղամարդը ցանկանում է զենք հանել գրպանից, ոստիկանը հարվածել է նրան, ապա երկու անգամ կրակել կրծքին: Բրիսբոնը տեղում մահացել է: Ավելի ուշ պարզվել է, որ նա անզեն է եղել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բողոքի ակցիաներ են տեղի ունենում` նման դեպքերի հետ կապված: Օգոստոսին սպիտակամորթ ոստիկանը սպանել էր սեւամորթ անչափահասի: Վերջերս էլ ոստիկանը խեղդել էր սեւամորթ Էրիկ Գարներին: Մարդիկ բողոքում են արդարադատության դեմ, քանի որ ոստիկանները արդարացվել են: