|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ»-ը գրում է.
«Պարզվում է՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանն առնվազն վերջին երեք տարիներին գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը չի ներկայացրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:
Բանն այն է, որ համապատասխան հայտարարագրերը նշված հանձնաժողովի պաշտոնական կայքէջում անգամ չկան: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից «Ժողովուրդ»-ին պատասխանեցին, որ եթե իրենց կայքում հայտարարագրերը չկան, նշանակումէ համապատասխան պաշտոնյան չի ներկայացրել դրանք, հակառակ դեպքում փաստաթուղթն անպայման հրապարակած կլինեին:
Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ Միհրան Պողոսյանը Հայաստանի պաշտոնյաներից ամենաարտոնվածն է, ավելին, քան անգամ Սերժ Սարգսանը, որի հայտարարագրերը նշված հանձնաժողովի կայքում տեղադրված են: Ինչ է սա, եթե ոչ Գալուստ Սահակյանի ասած «բեսպրեդելը»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: