|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ ուշ երեկոյան Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի կենտրոնում ուժեղ պայթյուն է որոտացել, որից հետո փոխհրաձգություն է սկսվել: Քաղաքի Տպագրության տուն կոչվող շենքը, որը գրավել են գրոհայինները, հրդեհվել է: Գիշերը սկսվել է գրոհայինների ոչնչացման գործողությունը, որի ընթացքում վիրավորվել է 21 մարդ, 4-ը զոհվել են. տեղեկացնում է ТАСС-ը` վկայակոչելով առողջապահության նախարարության աղբյուր: Գործակալության զրուցակիցը դժավարացել է ասել` արդյո՞ք վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք կամ գործողության մասանկիցներ:
Տպագրության տանը դիրքավորված գրոհայինները մի քանի ժամ առաջ ոչնչացվել են: Այժմ միջոցներ են ձեռնարկվում քաղաքի դպրոցներից մեկը գրաված գրոհայիններին չեզոքացնելու ուղղությամբ: