|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դեկտեմբերի 3-ին` ժամը 15.59-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 45 տան մոտակա սարալանջից ընկել է 3 քարաբեկոր, որոնցից 1-ը ընկել է Մյասնիկյան պողոտա ինչը հեռացրել են փրկարարները, իսկ մնացածը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Նշված քարերը կհեռացվեն հատուկ տեխնիկայի օգնությամբ: