|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունն` ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի լիազորված անձ Գևորգ Մաչանյանի, ՀՀ քաղաքաշինության նախարարությունում համաձայնագիր ստորագրեցին «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ:
Արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 6-ի 1227-Ա որոշման (Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին) 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր ՝ ապահովել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը:
Ծրագրի շինարարական աշխատանքները կսկսվեն 2015 թվականին: Կառուցապատման աշխատանքների իրականացման ժամանակացույցը կհամաձայնեցվի կողմերի միջև՝ որպես համաձայնագրի անբաժան մաս:
ՀՀ քաղաքաշինության նախարարություն