|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լաբրադոր ցեղատեսակի շան ձագ է նվիրել Տոբոլսկ քաղաքից մի աշակերտուհու. հայտնում է Газета.Ru-ն: 13-ամյա Եկատերինա Շևելյովային նվերը հանձնել է քաղաքի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Մազուրը:
«Սկզբում ցանկանում էի նամակն ուղարկել Ձմեռ պապին, բայց քանի որ նա գոյություն չունի, ուղարկեցի Վլադիմիր Վլադիմիրովիչին»,- պատմել է աշակերտուհին։
Եկատերինան նամակն ուղարկել է Պուտինին նոյեմբերի կեսերին։ Նա գրել է, որ սովորում է «լավ» և «գերազանց», սիրում է կենդանիներ և շատ է ցանկանում լաբրադոր ունենալ։