|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Արդեն հայտնել ենք, որ վերջին օրերին կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ գլխավոր դատախազությունում: Մասնավորապես` դատախազության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ Լիանա Մարկոսյանին փոխարինել է Արթուր Ոսկանյանը:
Yerkir.am-ի տեղեկություներով` աշխատանքից ազատվել է նաև դատախազության արարողակարգի վարչության պետ Հովհաննես Կարապետյանը: Նրան այդ պաշտոնում փոխարինել է Մարատ Գասպարյանը:
Հատկանշական է, որ դատախազության երկու աշխատակիցներն էլ աշխատանքի են անցել ՀՀ քննչական կոմիտեում: Yerkir.am-ը կոմիտեից տեղեկացավ, որ, մասնավորապե,ս Լիանա Մարկոսյանը քննիչ է նշանակվել է Երևան քաղաքի վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, իսկ Հովհաննես Կարապետյանը` Սյունիքի մարզի Գորիսի քննչական բաժնում: