|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի կենտրոնական խաղում «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ մրցեց առաջատար «Ուլիս»-ի հետ: 26-րդ րոպեին Գագիկ Պողոսյանը առաջ մղեց տանտերերին: 38-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Սեզար Ռոմերոն, իսկ 82-րդ րոպեին մեքսիկացի ֆուտբոլիստը խփեց իր 2-րդ գնդակն այս խաղում, և 16-րդն ընթացիկ առաջնությունում: «Փյունիկ»-ը հաղթեց 3:0 հաշվով և առաջատարի նկատմամբ միավորների տարբերությունը հասցրեց նվազագույնի:
Տուրի մյուս 2 հանդիպումները տեղի կունենան վաղը: «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ կմրցի «Արարատ»-ի, «Շիրակ»-ը՝ «Բանանց»-ի հետ: