|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մասնակցել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բարցմանը:
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի շահագործումը հնարավորություն կտա թեթևացնելու քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության խնդիրը՝ գերբեռնված հիմնարկներից 400 դատապարտյալ տեղափոխելով «Արմավիր»:
Նախարարը նշեց, որ հիմնարկն ամբողջությամբ համապաստախանում է եվրոպական չափանիշներին:
Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվելու այն 400 դատապարտյալները, որոնք կտեղափոխվեն «Արմավիր» ՔԿՀ, նախարարը պատասխանեց, որ դա կորոշի ՔԿՀ վարչության ղեկավարությունը՝ հաշվի առնելով առանձին քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը: