Այսօր ԱԺ-ում միաժամանակ ընթանում են մի քանի հանձնաժողովների նիստեր` քննարկվում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Նաև անցկացվում են ԱԺ լսումներ հանրային ծառայությունների համարանիշերի կիրառման մասին:
Yerkir.am-ի թղթակիցը ԱԺ-ից տեղեկացնում է, որ արտաքին հարցերի հանձնաժողովի նիստում բովանդակային քննարկում չեղավ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի թեմայով: Մոտ կես ժամ միայն հանձնաժողովի անդամները քննարկում էին օրակարգը: Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ նիստն ընդմիջվում է, որովհետև արտաքին հարցերի հանձնաժողովում փակ քննարկում է նախատեսված Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: