|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀԿ խմբակցության նիստի ավարտից հետո ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, պատասխանելով yerkir.am-ի հարցին, թե ինչպե՞ս ավարտվեց քննարկումը, պատասխանեց, որ քննարկումը շատ կառուցողական էր և ընթացել է բնական հունով:
«Պատասխանել ենք պատգամավորներին հետաքրքրող բոլոր հարցերին, հարցերը վերաբերել են ԵՏՄ բանակցություններին և ԵՏՄ պայմանագրին»,- ասաց փոխնախարարը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, որ խմբակցության նիստ է հրավիրվել, համապատասխան պաշտոնյաներին են հրավիրել, որպեսզի, ԵՏՄ անդամակցության հետ կապված, պատգամավորները ստանան անհրաժեշտ պարզաբանումները:
«Վիճահարույց հարցեր չեն մնացել, բոլոր հարցերին տրվել են պարզաբանումներ: Եթե մենք 2010 թվականից մտածեինք ԵՏՄ-ին անդամակցելու մասին` գուցե և հիմնադիր անդամ լինեինք»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: