|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
2015-ի հունվարի 1-ից Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ չունեցող երկրներից աշխատողները կկարողանան Մոսկվայում աշխատել կոնկրետ վճարումների դիմաց: Համապատասխան օրենք է ընդունել Մոսկվայի քաղաքային դուման. գրում է Коммерсантъ-ը:
Ըստ պարբերականի՝ այսուհետ ներգաղթյալի աշխատանքի օրինականացումը Մոսկվայում տարեկան կարժենա 90.000 ռուբլի: Ներգաղթյալը պարտավորված կլինի ամսական վճարել 4.000 ռուբլի: Միաժամանակ, նրանք ռուսերենի քննություն կհանձնեն, նաև կգնեն իրենց բուժապահովագրությունը:
Քաղաքի իշխանությունները հուսով են, որ նոր կարգը կօգնի օրինականացնել ներգաղթյալներին և մայրաքաղաքի բյուջե կբերի 12 մլրդ ռուբլի։