|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորի մի շարք սննդի խանութներում սնունդը սկսել է կտրուկ կերպով թանկանալ: Մեր վանաձորցի զրուցակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, որոշակի տվյալներ ներկայացրեց այդ թանկացումներից: Մասնավորապես՝ ըստ նրա, Էական թանկացել է նպարեղենը՝ բրինձը 400 դրամից դարձել է 450 դրամ, ոսպը՝ 400-ից դարձել է 700 դրամ, նույնքան թանկացել է նաև հնդկաձավարը, հավկիթն էլ վաճառվում է 85-90 դրամով, թանկացել է նաև նրբերշիկը: Հացամթերքը դեռևս չի թանկացել, չնայած՝ ալյուրի գինը բարձրացել է: Բարձրացել են նաև բուլկեղենի ու խմորեղենի գները: Մեր գրուցակցի խոսքով, խանութուանները պնդում են, որ թանկացումները կապված են դրամի արժեզրկմամբ»:
Լուրն ամբողջությամբ` կարդացեք թերթի այսօրվա համարում: