|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանում հաջորդ տարվանից ծրագրվում է վերսկսել դիպուկահարների պատրաստման դասընթացները. հայտնում է ադրբեջանական АПА-ն:
Դասընթացները կազմակերպվելու են պետծառայության «Ռազմական հայրենասիրություն եւ մասնագետների պատրաստում» ԲԲԸ-ի կողմից: Դրանց ընթացքում դիպուկահարներ են պատրաստելու` ռազմական կառույցների պատվերով: Դասընթացներին կարող են մասնակցել զորակոչային տարիքի քաղաքացիներ: Դրանք ավարտած եւ հավաստագիր ստացած զորակոչիկները բանակում կարող են ծառայել որպես դիպուկահարներ:
АПА-ն հիշեցնում է, որ մինչ այդ Ադրբեջանը դիպուկահարներ էր պատրաստում Կամավորականների ռազմա-հայրենասիրական մարզա-տեխնիկական միությունում: