|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինական Բերեզնովատովկա գյուղում մեծացած հայ Սերգեյ Նիգոյանին վիճակված էր դառնալ Մայդանի առաջին զոհը. գրում է Обозреватель-ը։
2014-ի հունվարի 22-ի առավոտյան Եվրամայդանի 20-ամյա ակտիվիստ Սերգեյը զոհվեց դիպուկահարի փամփուշտից Կիևի Գրուշչևսկու փողոցում։
«Մարդիկ ամբողջ աշխարհից մինչ օրս զանգահարում են, աջակցում։ Պարզապես ասում են՝ շնորհակալություն ձեզ ձեր որդու համար»,- պատմել է Սերգեյի հայրը՝ Գարեգին Նիգոյանը։
Սերգեյի ծնողները լուռ և համեստ մարդիկ են, դեռ չեն կարողանում համակերպվել այդ ողբերգական փառքի հետ։ Հուլիսին գյուղում կանգնեցվել է Սերգեյի արձանը, իսկ գարնանը նրա դպրոցի պատին հուշատախտակ է փակցվել։
Սերգեյի հայրը պատմում է, որ Եվրամայդանի տարելիցին իրեն կնոջ հետ հրավիրել են Կիև, սակայն իրենք որոշել են չգնալ։ Ասում է, որ որդու մահից հետո մի քանի անգամ եղել է մայրաքաղաքում։ Եվ ամեն անգամ անծանոթ մարդիկ մոտեցել են և շնորհակալություն հայտնել նրանց նման որդու համար։ Գարեգինը չի ցանկանում իրեն և կնոջը կրկին ծանր հիշողությունների մեջ գցել...