|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան Սասուն Պասկևիչյանի ծննդյան 75-ամյա հոբելյանին նվիրված երեկո:
Երեկոյի ընթացքում կհնչեն և կընթերցվեն Պասկևիչյանի հեղինակած երգերն ու բանաստեղծությունները, այդ թվում` նաև նոր ստեղծագործություններ: Երեկոյի բեմադրիչն է Արամ Սուքիասյանը:
Արվեստագետին նվիրված միոջացառման ժամանակ ելույթ կունենան Լեյլա Սարիբեկյանը, Ռաիսա Մկրտչյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Անահիտ Սահակյանը, Ասոն (Արսեն Գրիգորյան), Դավիթ Ամալյանը, Մակիչը (Մկրտիչ Մկրտչյան), Կարեն Մշեցին, Սմբատ Խալաթյանը, Դավիթ Շեկոյանը, Վարդան Բադալյանը: Երեկոյին կմասնակցեն նաև «Պարի և հոգու թատրոնը» /գեղ. ղեկավար Սոֆի Դևոյան/, «Լիվա» մանկական երգչախումբը, ինչպես նաև ասմունքողներ` Նունե Ավետիսյանը, Սիլվա Յուզբաշյանը և Արսեն Ղազարյանը: