|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նոյեմբերի 18-ին` ժամը 13.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ռուբեն Ս.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռուբեն Ս.-ն նույն օրը` ժամը 13.00-ին, կայարանի նախասրահում գտնվող բջջային հեռախոսների վաճառքի կրպակից գողացել է բջջային հեռախոս, սակայն նախասրահի մուտքի դռների մոտ բռնվել է կրպակի աշխատակցի կողմից: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: