|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժամանակ»-ը գրում է. «Կիրակի վաղ առավոտից «Սանտաֆե» սրճարանի անմիջական հարևանությամբ ակտիվ շինարարական աշխատանքներ էին ընթանում: Հակառակ բանվորների հավաստիացումներին, թե տեղում միայն սալիկապատման աշխատանքներ են կատարվում, առաջին հայացքից էլ հասկանալի էր, որ ինչ-որ նոր շինություն է կառուցվում, բետոնապատվում է տարածքը, և որն ավարտվելուն պես փակվելու է Կասկադից դեպի օպերա նայող գեղեցիկ տեսարանը:
Երգիչ, երգահան Արթուր Իսպիրյանը, որն առաջիններից մեկն էր ահազանգել շինարարության մասին, երեկ «Ժամանակին» ասաց, որ երբ ինքը փորձել է պարզել, թե ինչ է կառուցվում, սպառիչ պատասխան չեն տվել: «Հսկայական հիմք է փորված, և պարզից էլ պարզ է, որ տեղում կապիտալ շինարարություն է լինելու: Շինարարությունն ինձ հուշում է, որ այն դառնալու է երկու, եթե ոչ ավելի, հարկանի լափելու տեղ»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։