|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ ու ցինիկ հայտարարությունների շարքը:
Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադիգովը հայտարարել է, որ «եթե Ադրբեջանը հարկ համարի, ապա թույլ կտա վերցնել խոցված ուղղաթիռի օդաչուների դիերը». հայտնում է ադրբեջանական АПА-ն:
Նա հայտարարել է, թե հայկական ուղղաթիռը խոցվել է Ադրբեջանի տարածքում: «Դիերը մնացել են այնտեղ, և ոչ մի կողմի համար դրանք վերցնելը հնարավոր չի եղել: Հայերը դիմում են Կասպրշիկին, սակայն անօգուտ է, դա նրա լիազորություններից դուրս է: Եթե Ադրբեջանը հարկ համարի, ապա թույլ կտա վերցնել դիերը»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան: