|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նոյեմբերի 18-ին` ժամը 12.15-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապանի հին օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա. Փ.-ն (ծնվ.1989 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել Կապան քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 2101» մակնիշի 34 FF 605 պ/հ ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը: