|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր կառավարության ներկայացրած` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
Հիմնական զեկուցող` ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքերով՝ անհամապատասխանություն է առաջացել հարկային և մաքսային ծառայության` միևնույն մակարդակի պաշտոնների վարձատրության չափի միջև, ինչպես նաև ֆինանսների նախարարության և քննչական վարչության ու քննչական կոմիտեի համապատասխան աշխատակիցների աշխատավարձի մակարդակի միջև։
Օրինագծով առաջարկվում է հավասար մոտեցում սահմանել այս պաշտոնների համար, այսինքն՝ առաջարկվում է հավասարեցնել հարկային և մաքսային ծառայությունների` միևնույն մակարդակի պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերը, որովհետև գործառութային առումով էական տարբերություններ առկա չեն։ Ինչպես նաև՝ ֆինանսների նախարարության և քննչական վարչության աշխատակիցների աշխատավարձերը համահարթեցնել քննչական կոմիտեի նույն մակարդակի պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերին: