|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ այսօր մարզահամերգային համալիրում կազմակերպվել էր մեծ համերգային միջոցառում, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞վ էին տարբերվում վարչապետի ուսանողական տարիները ժամանակակից ուսանողական տարիներից, պատասխանեց. «Շատ բաներով, այն ժամանակվա հնարավորությունները քիչ էին, իսկ այսօր մեծ հնարավորություններ կան, որ երիտասարդները ստանան շատ լավ կրթություն: Դուք ականատեսն եք այդ հնարավորություններին, այդ մակարդակին, և ես հույս ունեմ, որ այս տարիները ուսանողները արդյունավետ կօգտագործեն ու շատ գիտելիք կստանան, որ պիտանի լինեն իրենց մերձավորներին և ամենակարևորը՝ պետությանը»:
Հարցին՝ այն ժամանակ է՞լ էր ուսանողությունն այսքան կուսականացված, վարչապետը պատասխանեց. «Այն ժամանակ մի կուսակցություն կար»: