|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «IDeA հիմնադրամի նոր ղեկավար, նախկին փոխվարչապետ, ՏԿ նախկին նախարար Արմեն Գեւորգյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը, ըստ որի՝ վերջին 4 տարիների ընթացքում նրա կարողությունը գրեթե փոփոխության չի ենթարկվել:
Ըստ այդմ՝ Գեւորգյանի ունեցած դրամական միջոցները կազմում են 12 հազար դոլար եւ 1,5 մլն դրամ: 2014-ին Գեւորգյանն ունեցել է 3 մլն դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից, ինչպես նաեւ 26 հազար 750 դոլար եկամուտ է ստացել վարձակալության դիմաց: Վարձակալության դիմաց ստացված եկամուտ Գեւորգյանը հայտարարագրել է վերջին 4 տարիներին անընդմեջ:
Գեւորգյանն ունի բնակարան Ս. Պետերբուրգում, Երեւանում, իսկ Կոտայքի Քարաշամբ գյուղում՝ 2 հողամաս: Նա հայտարարագրել է նաեւ 1 ավտոտնակ, որը ձեռք է բերել վերջին 2 տարիների ընթացքում:
Մեր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել ենք նաեւ Արմեն Գեւորգյանի կնոջ՝ Թամարա Գեւորգյանի ունեցվածքին: Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ կինն ամուսնուն գերազանցում է իր հարստությամբ: Լինելով ակնաբույժ եւ ստանալով տարեկան 1,4 մլն դրամ աշխատավարձ՝ նա հայտարարգրել է 250 հազար դոլարի չափով դրամական միջոցներ: Տիկինը տոկոսով փող է տալիս, օրինակ՝ 2013 թ. նա 8,1 մլն դրամ եկամուտ է ստացել փոխառության տված գումարի տոկոսներից»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: