|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի ուղղաթիռի կործանման միջադեպին: Նա կոչ է արել հրաժարվել խնդրի ռազմական լուծումից: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում: Կողմերը պետք է խուսափեն իրավիճակի հետագա սրումից և մերժեն խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը»,- գրել է համանախագահը:
Ուշագրավ է, որ ամերիկացի համանախագահի կոչը դարձյալ ուղղված է «կողմերին»: