|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց կառավարությանը, թե ինչպե՞ս է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը: Նա վկայակոչեց Սահմանադրության համապատասխան հոդվածը` կասկածներ հայտնելով, որ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը օրենքի համաձայն է եղել:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ դա եղել է սահմանված կարգի համաձայն` քվեարկությամբ:
Նրա պատասխանից հետո Նիկոլ Փաշինյանը միացրեց կառավարության նիստի այն ձայնագրությունը, որը վկայում էր, որ ոչ մի քվեարկություն էլ չի եղել, վարչապետը հարցրել է. «Հարցեր կա՞ն, եթե չկան, ուրեմն հաստատում ենք»:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի` ձայնագրություն միացնելը բացարձակապես դուր չեկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Նա հայտարարեց. «Որպեսզի սա նախադեպ չդառնա, մյուս անգամ, երբ հեռախոսով ձայնագրություն միացնի որևէ մեկը, կհանձնարարեմ անջատել խոսափողը»:
Մանրամասները` տեսանյութում: