|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օրերս բաժին են հրավիրել 1996 թ. ծնված Նարեկ Մ.-ին: Նա հաղորդում է տվել, որ սեպտեմբերի վերջին Երևանի Սեբաստիայի և Լենինգրադյան փողոցների խաչմերուկի մոտ իրեն են մոտեցել 2 անծանոթ անձինք, խաբեությամբ ուղեկցել Սեբաստիայի փողոցի հարակից այգի, ծեծի ենթարկել և դանակի սպառնալիքով հափշտակել պարանոցի շղթան` խաչով, ոչ թանկարժեք մետաղից պատրաստված թևնոց, արևային ակնոցներ և գրպանի փոքր դանակ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անձինք են՝ 1962 թ. ծնված Քյարամ Մ.-ն և 1981 թ. ծնված Հակոբ Հ.-ն, որոնք տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են ոստիկանության բաժին: Հափշտակվածը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն: