|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ավստրալիայում 22-ամյա Բրիթանի Հորը, որ հղիության 33-րդ շաբաթում է, զբաղվում է ծանրամարտով:
Daily Mail-ի հաղորդմամբ` Հորն օրական մարզվում է 30-40 րոպե: Նրա զուգընկերն ու մեկ տարեկան որդին հետևում են, որպեսզի մարզումներն ապահով անցնեն։
Բրիթանին հայտնել է, որ 16 տարեկանից զբաղվում է ծանրամարտով և որոշել է, որ մայրանալը չի կարող խանգարել իրեն զբաղվել սիրելի մարզաձևով ։
«Նրանք, ովքեր լսում են իմ այս որոշման մասին, ասում են, որ այն կարող է վնասել երեխային: Ես նրանց հորդորում եմ մինչև քննադատելը ուսումնասիրել»,- ասել է Բրիթանին:
Ըստ Բրիթանիի մարզիչ Քեյսի Ուայթնի` հղիության ընթացքում ծանրամարտով զբաղվելը կապված է անձի` մինչ այդ արած մարզումների հետ:
«Բրիթանին վաղուց է զբաղվում սպորտով, նա կարող է իրեն թույլ տալ հղիության ընթացքում շարունակել մարզումները, սակայն նախկինում ծանրամարտով չզբաղվածների համար նման որոշումը կարող է վնասակար լինել։ Պետք է ասել, որ մարզումները հղիության ընթացքում շատ կարևոր են: Այն կարող է օգնել կնոջը հղիությունից հետո հեշտությամբ վերականգնել մարմինը»,- ասել է մարզիչը:





