|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի երաժշտական ընկերությունը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան նոյեմբերի 7-ից դեկտեմբերի 14-ը կանցկացնեն Մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 6-րդ մրցույթը: Մրցույթն այս տարի նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին:
Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 53 երգիչ-երգչուհիներ՝ հանրապետության երաժշտական, արվեստի քոլեջների, պետական կոնսերվատորիայի ուսանողներ, ասպիրանտներ, ինչպես նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ արտիստներ:
Մրցույթն անցկացվում է 3 փուլով: Դափնեկիրների եզրափակիչ գալա-համերգը և Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյա հոբելյանի հանդիսությունը կկայանան երգչուհու ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: