|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երբ հաստատվի Ուկրաինայի կառավարության նոր կազմն ու հայտնի լինի տնտեսական համագործակցության հարցով ուկրաինա-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նախագահը, կսկսվեն մի շարք պաշտոնական քննարկումներ Բաքվի հետ համատեղ նախագծերի իրականացման շուրջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն. հայտնում է АПА-ն:
«Մենք միշտ բարեկամական հարաբերություններ ենք ունեցել Ադրբեջանի հետ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անցյալ տարի այցելել էր Ուկրաինա: Այս տարի ակնկալվում է Ուկրաինայի նախագահի այցն Ադրբեջան»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ այցի ժամկետները դեռևս հայտնի չեն: Ժամկետները պետք է քննարկվեն ադրբեջանական կողմի հետ:
«Ներկայումս մենք Ադրբեջանից արձագանք են ակնկալում Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած ընտրությունների կապակցությամբ: Հավատում ենք, որ Ադրբեջանը կասի իր խոսքը»,- հավելել է դեսպանը: