|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Բայդենը համալսարանում արած հայտարարություններով նկատի չի ունեցել, որ Թուրքիան օժանդակում կամ պայմաններ է ստեղծում ԻՇԻՊ-ի համար, որպեսզի Սիրիայում հարձակումներ իրականացնի: Թյուրըմբռնում է եղել»,- հայտնում է թուրքական AA-ն՝ վկայակոչելով ԱՄՆ փոխնախագահի գրասենյակից հղված հայտարարությունը:
Հայտարարության մեջ նշվել, որ «Բայդենն անհամբեր սպասում է այս ամիս Էրդողանի հետ հանդիպմանը»:
Նշենք, որ երեկ CNN-ին տված հարցազրույցում Բայդենն ասել էր. «Ես երբեք ներողություն չեմ խնդրել Էրդողանից»: Թուրքական կայքը նշում է, որ ԱՄՆ փոխնախագահի գրասենյակից հղված հայտարարության մեջ պարզաբանումներ չեն եղել, թե Բայդենն իսկապես ներողություն խնդրե՞լ է Էրդողանից, թե՞ ոչ: