|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 31-ին` ժամը 14:40-ի սահմաններում, կալանավորն իր պատժախցում ինքնասպանության փորձ է արել: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
Կալանավոր Ա. Թամարյանը խցի պատուհանի մետաղյա ճաղավանդակից կախվելու միջոցով փորձել է ինքնասպան լինել` որպես պարան օգտագործելով սավանը և ծածկոցի կտորները, սակայն ՔԿՀ աշխատակիցները կարողացել են կանխել: Այս արարքով Ա. Թամարյանը բողոքում է իրեն առաջադրված մեղադրանքի դեմ. նրան մեղադրում են սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ: