|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խոսեց ներքաղաքական հարցերից: Պարզվում է՝ Ծառուկյան-Սարգսյան հանդիպման մասին Սահակյանը տեղեկություն չուներ: Հիշեցնենք, որ այսօր մամուլը գրել էր, որ հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Պատասխանելով հարցին` իսկ կարո՞ղ է հանդիպում լինել, Սահակյանն ասաց, որ Հանրապետականը միշտ էլ բաց է քննարկման համար և չի խուսափում հանդիպումներից, և եթե Գագիկ Ծառուկյանը հանդիպման խնդիր դնի, ուրեմն մերժում չի լինի:
Հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը չի նախաձեռնում այդ հանդիպումը, պատասխանեց. «Բայց ի՞նչ ծրագրի շուրջ նախաձեռնենք, այնտեղ ծրագիր չկա, այնտեղ ուղղակի ժողովուրդն է հավաքվել ու ասում է, որ վատ է ապրում»:
Գալուստ Սահակայնի խոսքով` պայքար` չի նշանակում իշխանափոխություն, իսկ իշխանափոխության համար պետք են լուրջ վերլուծություններ, խնդիրներ, ծրագրեր, գործողություններ ու ճանապարհային քարտեզ, որը չկա մինչ օրս: