|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Դիվանագիտական սկանդալ է հասունացել գերմանական Ֆրեդրիշաֆեն քաղաքի ուսումնարանի դասագրքում շան անունը Էրդողան դնելու պատճառով:
Ըստ Turkiyegazetesi-ի՝ դասագրքում հայտնված ծաղրանկարի համար Թուրքիայի ԱԳ նախարարությունը կանչել է երկրում Գերմանիայի դեսպան Էբերհարդ Փոլին և այդ մասին նրանից բացատրություն պահանջել:
Այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել հայտնի սպորտային «Dostlukspor» ակումբի նախագահ Նուրի Այը: «Աննորմալ երևույթ է դասագրքում` ծաղրանկարում, Թուրքիայի նախագահին որպես շուն նկարելն ու շան տնակի վրա նրա անունը տեղադրելը: Դասագրքում ծաղրանկարի տակ «Այս նկարը վերցված է Frankfurter Allgemeine Zeitung պարբերականից» գրելով` պատասխանատվությունից չես խուսափի»,- ասել է նա:
