|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հոկտեմբերի 27-ին` ժամը 17.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 18-ամյա մի տղայի ծեծի են ենթարկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 17.10-ին, անհայտ անձինք Մոլդովական փողոցի թիվ 70/1 շենքի դիմաց, վիճաբանության ժամանակ, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 1996 թ. ծնված Էրիկ Ե.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ: Տղան ժամը 18.00-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էրիկ Ե.-ին վնասվածքը պատճառել է 1996 թ. ծնված Րաֆֆի Հ.-ն, որը հոկտեմբերի 29-ին ներկայացել է բաժին և տվել հաղորդում, որ նշված վիճաբանության ժամանակ Էրիկ Ե.-ն բռունցքով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին, իսկ հոկտեմբերի 28-ին` ժամը 12.00-ին, հիվանդանոցում ճանկռել է դեմքը և պատճառել վնասվածքներ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: