|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Փարիզյան հանդիպման ժամանակ բանակցություններն անցել են մի քանի փուլով, որոնց ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, որոնց շուրջ դեռ չի հաջողվում հասնել առաջընթացի: Այդ մասին Trend-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացած` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
«Նախագահների մակարդակով յուրաքանչյուր հանդիպում, ընդհանուր առմամբ, դրական է: Նման հանդիպումները նպաստում են հակառակ կողմի տրամադրվածությունը հասկանալուն՝ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու նպատակով: Փարիզյան հանդիպման ժամանակ բանակցություններն անցել են մի քանի փուլով, որոնց ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, որոնց շուրջ դեռ չի հաջողվում հասնել առաջընթացի»,- ասել է նա: