|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Ժողովուրդ»թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը մտադիր է ռեստորան գնել: Այս մասին որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Ըստ այդմ, կառավարությունը մտադիր է գնել Հանրապետության հրապարակում գտնվող «»Արարատ» ռեստորանը՝ 3 մլն 200 հազար դոլար արժեքով:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առնվազն մինչև 2015թ.-ի դեոկտեմբերը «Արարատ» ռեստորանը շարունակելու է գործել: Այսինքն՝ մեկ տարի շարունակ ՀՀ կառավարության անդամներն այլևս կարող են «Արարատ» ռեստորանում, « հաց ուտել» և իրենց զգալ ինչպես տանը: Իհարկե, կառավարության անդամներից շատերն իրենց սեփական ռեստորաններն ունեն, բայց այս մեկը կլինի իրենց բոլորինը, այսպես ասած՝ «օբշյագինը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: