|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ուլիսի» 19-ամյա կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան պաշտոնական հրավեր է ստացել ֆուտբոլի Զամբիայի ֆեդերացիայից` իր երկրի ազգային հավաքականի կազմում առաջիկա խաղերին մասնակցելու համար: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Զամբիայի հավաքականը պայքարում է Աֆրիկայի ազգերի գավաթի 2015 թվականի խաղարկության եզրափակիչին մասնակցելու համար: Ընտերական խմբում Զամբիայի հավաքականը վաստակել է 5 միավոր և ընթանում է երկրորդ տեղում: Նոյեմբերի 15-ին և 19-ին զամբիացիները մրցելու են Մոզամբիկի և Կապե Վերդեյի հավաքականների հետ: Հենց այդ հանդիպումներին մասնակցելու համար ֆուտբոլիստին պաշտոնական հրավեր է ուղարկվել «Ուլիս» ՖԱ-ին:
Լուբամբո Մուսոնդան Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում «Ուլիս»-ի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ է համարվում և ընթացիկ մրցաշրջանում դարձել է երկու գոլի հեղինակ: