|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ոչ ոք չի պատկերացնում, թե գյուղերում աղանդներն ինչ արագությամբ են տարածվում ու իրենց ճյուղերը հիմնում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Դանիել Պետրոսյանը: Ըստ նրա` ՄԵԼ-ը վերջին շրջանում ուսումնասիրություններ է կատարել մարզերում և պարզել` գյուղ չկա, որտեղ քայքայիչ որևէ աղանդ չլինի:
«Ցավն այն է, որ գյուղերում մարդիկ չեն էլ գիտակցում, թե ուր է տանում այդ ամենը: Շատերն այս կամ այն աղանդի հավաքներին են գնում` չպատկերացնելով, որ դա աղանդ է»,- ասաց Պետրոսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ գյուղերում վերջերս ակտիվացել է նաև Ավետարանչական եկեղեցին. այդ եկեղեցու հովիվները սկսել են այցելել տներ, որպեսզի երեխաներին քարոզեն:
«Հենց մեր` Մասիսի Դարակերտ գյուղում ես ինքս եմ ականատես եղել, թե ինչպես է հովիվն այցելել այս կամ այն տուն, որ երեխաներին քարոզի, ինչն օրենքով արգելված է: Բացի դրանից` ավետարանչականները սկսել են ավելի հաճախ հավաքներ կազմակերպել, որին նույնպես մի շարք անչափահասներ են մասնակցում»,- ասաց Պետրոսյանը: