|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՄՆ գանձապետարանի պետքարտուղար Դեյվիդ Քոհենը հայտնել է, որ բոլոր նրանք, ովքեր գնում են գողացված նավթ, ինքնըստինքյան օժանդակում են ԻՇԻՊ-ին: Այդ մասին հայտնում է СNNturk-ը:
Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանած Քոհենը հայտնել է, որ ահաբեկչական խմբավորման օրական եկամուտը հասնում է մեկ միլիոն դոլարի, այն ձեռք է բերվում նավթամշակման արդյունքում ստացված նավթի վաճառքից:
Պնդելով, որ ԻՇԻՊ-ին կարելի է հաղթել ոչ միայն նրա դեմ պայքարելով, այլ նաեւ ֆինանսական ճանապարհները փակելով՝ ամերիկացի պաշտոնյան ասել է. «ԻՇԻՊ-ը հարստանում է նաև առևանգվածների դիմաց պահանջած փրկագների հաշվին: Երբ ԱՄՆ-ը առևանգվածների դիմաց ԻՇԻՊ-ի պահանջած փրկագինը չվճարեց, չի նշանակում, որ կարծրասիրտ է, պարզապես չի ցանկանում, նրանց հարստացնելով, նպաստել այլ քաղաքացիների առևանգմանը»: