|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոկտեմբերի 24-25-ին Վլադիկավկազի «Մանեժ» մարզապալատում կընթնանա օլիմպիական կրկնակի չեմպիոն Սոսլան Անդիևի մրցանակների 36-րդ խաղարկությունը՝ ազատ ոճի ըմբշամարտի հեղինակավոր ավանդական մրցաշարը:
Ստուգատեսին մասնակցելու են Ռուսաստանի 250-ից ավելի ուժեղագույն ըմբիշներ: Ստուգատեսն առանձնահատուկ է նաև նրանով, որ դրան, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ, մասնակցելու են նաև մեր հանրապետության առաջատար 8 ըմբիշներ: Համաձայն ժամանակացույցի՝ մրցաշարի առաջին օրը մրցագորգ կելնեն ու մեդալներ կխաղարկեն 57, 61, 65 և 70 կգ քաշային կարգերի ըմբիշները, իսկ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 25-ին, պարգևները կվիճարկեն 74, 86, 97 և 125 կգ քաշային կարգերի մարզիկները: Հոկտեմբերի 24-ին` ժամը 17-ին, տեղի կունենա մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը:
Աղբյուր՝ Wrestling.am