Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Մի շարք մեծահարուստների տներ թալանած բանդայի գործով ամբաստանյալներից Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան այսօր ներկայացել էր միայն բանդայի «պարագլուխ» Արտուշ Հակոբյանը: Նշենք, որ նա կալանքի տակ է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում:
Դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց , որ դատարանը գրություն է ստացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից այն մասին, որ ամբաստանյալ Սամվել Դավթյանի առողջական վիճակը վատթարացել է, նրան չեն կարող բերել դատարան: Նման պայմաններում դատարանը որոշեց նույն ՔԿՀ-ում պահվող, գործով անցնող երեք մեղադրյալներին եւս դատարան չբերել:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում Դավթյանի համար շտապօգնության բրիգադ էր հրավիրվել դատարան, և նրա` վատառողջ լինելու պատճառով նիստը հետաձգվել էր:
Այսօրվա նիստին, բացի հիշյալ ամբաստանյալներից, չէին ներկայացել նաև պաշտպաններ Հովիկ Արսենյանը և Կարեն Հակոբյանը: Դատարանը որոշում կայացրեց հետաձգել այսօրվա նիստը և հաջորդը նշանակել հոկտեմբերի 29-ին: