|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԲՀԿ կենտրոնական գրասենյակում Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ-ական պատգամավորների հետ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Նա նշեց, որ քննարկման ժամանակ անդրադարձել են հանրահավաքի հարցերին, արտաքին քաղաքական հարցեր չեն քննարկվել:
«Հանրահավաքի ժամանակ բավարարվելու է ժողովրդի ակնկալիքը մեզանից»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը: Նրա խոսքով` հանրահավաքում ելույթ է ունենալու նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ այսօր նախատեսվում է նաեւ երեք ոչ իշխանական ուժերի՝ «Ժառանգության», ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը: