|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ի կատարումն ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի 2014թ. աշխատանքային պլանի, ս.թ. հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետություն են ժամանել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի մասնագետները` հոկտեմբերի 22-ից 23-ը ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ստանդարտացման և չափագիտական ծառայությունների պետերի անդրանիկ արտագնա համադրման կոմիտեի նիստին և հավաքներին մասնակցելու նպատակով:
Համադրման կոմիտեի նիստի աշխատանքներին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մասնագետները և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները, ովքեր միջոցառման օրակարգի համաձայն, կայցելեն նաև Երևանի չափագիտության ազգային ինստիտուտ: