|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Ոչ իշխանական եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո հայտարարվեց, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ տեղի կունենա եռյակի կիդերների հանդիպում, որտեղ էլ հետագա անելիքների շուրջ վերջնական որոշումներ կկայացվեն:
Երեկ մեր թղթակիցը զարմանքով արձանագրել է, որ եռյակի ներկայացուցիչները խուսափողաբար են մոտենում այս թեմային: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասել է, թե չի կարող պատասխանել, թե երբ է տեղի ունենալու եռյակի լիդերների հանդիպումը»:
Նաիրա Զոհրաբյանը ևս չի կարողացել պատասխանել:
Այս պատասխանների մեջ արտառոց ոչինչ չէր լինի, եթ եռյակի հերթական՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին ընդամենը երկու օր մնալիս չլիներ: Լիդերների հանդիպումը ուշանում է տեխնիկական պատճառներով: Բանն այն է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: