|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոլդովայի Վադուլ լուի Վոդա քաղաքում ավարտվեց Եվրոպայի` մինչև 17 տարեկանների 2015 թ. առաջնության որակավորման փուլի երրորդ խմբի մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Մոլդովայի` մինչև 17 տարեկանների հավաքականների միջև: Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: 2-րդ խաղակեսում մոլդավացիները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին մեր հավաքականի դարպասը: 75-րդ րոպեին Անդրեյ Մարանդիչին բացեց խաղի հաշիվը՝ 0:1: 76-րդ րոպեին Իվան Վորոպայը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 78-րդ րոպեին Անդրեյ Մարանդիչին հաշիվը դարձրեց 0:3: 80-րդ րոպեին Մաքսիմ Կոժոչարուն ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը:
ՀՖՖ պաշտոնական կայք