|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Բելառուսը Ռուսաստանի հետ միասնական արժույթ ունենալուն դեմ չէ, բայց պնդում է, որ էմիսիոն կենտրոնի ստեղծման հարցում հավասարություն լինի: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. հայտնում է BBC Russian-ը:
Նա բացատրել է, որ, իր պատկերացմամբ, հավասարություն նշանակում է երկու երկրների շահերից բխող բոլոր հարցերի լուծում: Էմիսիոն կենտրոնը, ըստ Լուկաշենկոյի, պետք է լինի անկախ:
Բելառուսի և Ռուսաստանի դաշնակցային պետության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է 1999-ին: Դաշինքի նախագիծը ենթադրում է միասնական քաղաքական, տնտեսական, ռազմական, մաքսային, արժութային և իրավաբանական տարածք: