|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հերթական միջադեպն է գրանցվել. հայտնում է Ադրբեջանի Kəpəz TV հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ Հայաստանին սահմանամերձ Ղազախի շրջանի Ջաֆարլի գյուղի բնակիչը պայթել է ականի վրա:
Նշվում է, որ 37-ամյա Մամեդ Գարասագալովը հովիվ հոր համար ուտելիք էր տանում: Սակայն մշուշի պատճառով մոլորվել է, և նրա ձին տրորել է չեզոք գոտում տեղադրված հակահետևակային ականը:
Գարասագալովի վիճակը բավարար է, նա հիվանդանոցում է: Ձին սատկել է: